Շոկ. Ջեյմս Կորդենն իրականում չի վարում մեքենան «Carpool Karaoke»-ի նկարահանումների ընթացքում

17:46   24 հունվարի, 2020

Սոցիալական ցանցերում բացահայտող տեսանյութ է հրապարակվել «Carpool Karaoke» հաղորդման նկարահանումների ընթացքից։ Դրանում ավտոմեքենան, որում գտնվում են հաղորդավար Ջեյմս Կորդենը եւ հաղորդման հյուր Ջասթին Բիբերը, տանում է բեռնատարնը, իսկ Ջեյմսը ձեւացնում է, թե կառավարում է մեքենան։

Картинки по запросу carpool karaoke

Ջեյմս Կորդենն աստղերին հրավիրում է երգել իր հետ, մինչ իրենք Լոս Անջելեսում ընթանում են ըստ ծրագրված երթուղու։ Նրա հյուրերի շարքում են եղել Ադելը, Սելին Դիոնը, Բիլի Այլիշը, Սելենա Գոմեսը եւ տասնյակ (եթե ոչ հարյուրավոր) այլ հայտնիներ։



© NEWS.am STYLE