Ալսուի դստերը կրկին քննադատել են համացանցում. երգչուհին չի լռել

18:46   24 հունվարի, 2020

Երգչուհի Ալսուն պատասխանել է դստեր՝ Միկելա Աբրամովայի հասցեին հնչած քննադատությանը Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում։ Արտիստը տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրը դաշնամուր է նվագում ու կատարում «Любовь настала» երգը։

«Եվրատեսիլ 2000»-ի աստղը սրտիկի տեսքով սմայլիկ է օգտագործել եւ բոլորին խաղաղություն ու բարին է ցանկացել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ALSOU (@alsou_a)

Երգչուհու գործընկերները հիացել են նրա դստեր կարողություններով։ «Սիրելի Միկելա»,- հրապարակումը մեկնաբանել է Ժասմինը։ Անիտա Ցոյը ծափահարությունների տեսքով սմայլիկ է օգտագործել։

Սակայն որոշ հետեւորդներ սկսել են քննադատել երիտասարդ արտիստին։ «Չգիտեմ... Ձայնը թույլ է... Մի փոքր կա... Բայց բեմի համար... Դուստրս ավելի լավ է երգում, եւ նույնիսկ այդ դեպքում ես հավանության չեմ արժանացնում նրա ձայնը»,- գրել է օգտատերերից մեկը։

«В вашем одобрении она не нуждается»: Алсу резко ответила на критику ее дочери

«Դուստրս ձեր հավանության կարիքը հաստատ չունի»,- քննադատությանը պատասխանել է Ալսուն։



© NEWS.am STYLE