«Չի կարողանում դուրս գալ ճահճից». Ցիսկարիձեն՝ Վոլոչկովայի ողբերգության մասին

19:43   24 հունվարի, 2020

Նիկոլայ Ցիսկարձեին եւ Անաստասիա Վոլոչկովային կապում է վաղեմի ընկերությունը։ Ժողովրդական արտիստը չի դադարեցրել շփումը բալետի պարուհու հետ նույնիսկ այն բանից հետո, երբ վերջինս սկանդալով լքել է Մեծ թատրոնը։ Անկախ Մեծ թատրոնի նախկին պարուհու սկանդալային կենսակերպից՝ Նիկոլայը շարունակում է նրան լավ վերաբերվել, թեեւ նրա դրությունն անելանելի է համարում։ Այդ մասին նա հայտարարել է YouTube-յան «И грянул Грэм» շոուի ուղիղ եթերում։

Николай завершил карьеру на пике славы

Արտիստը խիստ ափսոսանք է հայտնել, թե ինչպես է դասավորվել Վոլոչկոյաի հետագա ճակատագիրը։ «Ամենն, ինչ վերաբերում է Նաստյային, իմ կարծիքով՝ մեծ ողբերգություն է։ Նա սկսել է որպես իր սերնդի ամենալավ, վառ ու ականավոր բալետի պարուհիներից մեկը։ Հետագայում շատ բարդ իրավիճակներ, մարդկային արարքներ (ոչ միայն նրա, այլեւ նրանց քայլերը, ովքեր շրջապատում են նրան) հանգեցրին այդպիսի՝ բավական բարդ արդյունքի։ Պատահում է, որ ընկնում եք ճահիճն ու չենք կարողանում դրանից դուրս գալ»,- YouTube-յան շոուի ընթացքում հայտարարել է Նիկոլայը։



© NEWS.am STYLE