«Իբր պատահական»․ Վաչե Թովմասյանի լուսանկարը

23:37   24 հունվարի, 2020

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Վաչեն կրում է սեւ շապիկ, վանդակավոր վերնաշապիկ։ Նրա հայացքն ուղղված է կողք, իսկ հրապարակմանը կից հումորիստը գրել է․ «Իբր պատահական»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված տեսանյութում ու լուսանկարում Վաչեն պատկերված էր դստեր՝ Միայի հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Հումորիստ հայրիկը հոլովակում դստերը սովորեցնում էր, թե ինչպես հայելու առջեւ սելֆի նկարի։ Հումորային հրապարակմանը կից նա գրել էր․ «Սովորում ենք անել զուգարանային սելֆի»։



© NEWS.am STYLE