«Այսքան գեղեցիկ լինելն օրինակա՞ն է»․ Լոբոդան անթերի կազմվածքով կրկին անգամ հիացրել է երկրպագուներին (ֆոտո)

12:08   25 հունվարի, 2020

Սվետլանա Լոբոդան Instagram-ի իր էջում մի շարք լուսանկարներ  է հրապարակել Մեքսիկայից, որտեղ երգչուհին հունվարի սկզբից հանգստանում է մոր եւ դուստրերի հետ: Լոբոդան կադրում բաց արծաթագույն երանգի լողազգեստով է, կանգնած է ջրի մեջ։

Երկրպագուները նշել են, որ 37-ամյա երգչուհին հիանալի տեսք ունի, ավելին՝ իդեալական մարմինն ու մաշկը ֆոտոշոփի արդյունք չեն։ 

«Սվետա, դուք հիանալի եք», «Շքեղ մարմին», «Այսքան գեղեցիկ լինելն օրինակա՞ն է», «Մեծ օվկիանոս, մեծ մարդու համար», - հրապարակմանը կից գրել են երկրպագուները:



© NEWS.am STYLE