Սալիմովը Վոլոչկովայի հետեւից Մոսկվա է ժամանել

17:12   30 հուլիսի, 2013

Անաստասիա Վոլոչկովայի սիրեկանը՝ գործարար Բախտիյար Սալիմովը, բալետի արտիստուհու հետեւից Մոսկվա է գնացել: Այս մասին տեղեկացնում է glamurchik կայքը: Հուլիսի 29-ին Անաստասիան բաժանվել էր սիրեցյալից՝ այդ մասին տեղեկացնելով սոցիալական ցանցերում:

«Ես տխրում եմ… Գնում եմ Մոսկվա»,- Twitter-ում գրել էր Վոլոչկովան:

Մի քանի ժամ անց նրա սիրեցյալն արձագանքել էր. «Ես նույնպես տխրում եմ… Եվ գալիս եմ Մոսկվա)))»:

Անաստասիա Վոլոչկովան հարաբերությունների խզումը բացատրել էր Բախտիյարի խանդով: Հրաժեշտի նամակը բալետի արտիստուհին հրապարակել էր Twitter-ում եւ Instagram-ում:

«Մնաս բարով, Բախտիյար: Բարի կհիշեմ: Քո ԱՆՀԻՄՆ խանդը կործանեց մեր հարաբերությունները: Ես կարողանում եմ անկեղծորեն սիրել: ԻՄ երջանկությունը միշտ ինձ հետ կլինի: Իսկ ոչ իմը երբեք իմը չի եղել… Եվ երբ Կյանքի մեկ դուռ փակվում է, բացվում է մեկ ուրիշը… Հավանաբար, այսքան մեծ հեռավորությամբ սիրելը փորձություն էր, որը դու չհաղթահարեցին»:

Ամենայն հավանականությամբ, Բախտիյար Սալիմովը չկարողացավ երկար ապրել առանց Անաստասիայի եւ որոշեց վերադարձնել նրան:



© NEWS.am STYLE