Դա պարզապես նրա դերը չէ. Բրեդ Փիթը հրաժարվել է «Մատրիցա» ֆիլմի գլխավոր դերից

16:13   25 հունվարի, 2020

Դերասան Բրեդ Փիթը խոստովանել է, որ հրաժարվել է այն ժամանակ դեռ եղբայրներ, այլ ոչ թե Վաչովսկի քույրերի «Մատրիցա» եռերգությունից։

Փիթի խոսքերով՝ դա պարզապես իր դերը չէր։  «Այն մեկ այլ ուրիշինն էր, հենց այդ մարդն էլ խաղաց։  Ահա թե ինչին եմ հավատում։ Եթե մենք հաղորդում նկարահանեինք բոլոր մեծ ֆիլմերի մասին, որոնցից հրաժարվել եմ, մեզնից երկու օր կպահանջվեր», - Փիթի խոսքերը մեջբերում է Collider-ը։

Հրատարակության տվյալներով՝ Փիթին առաջարկել են Նեոյի դերը, որի արդյունքում այն բաժին է հասել Կիանոա Ռիվզին:

Հայտնի է, որ «Մատրիցայում» դերից հրաժարվել է նաեւ Ուիլ Սմիթը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE