Երիտասարդության պահպանման բալզամ արեւելքից. 3 կախարդական բաղադրիչ

18:18   25 հունվարի, 2020

Օրական մեկ անգամ կոճապղպեղի արմատով թեյը պետք է լավ սովորույթ դառնա:

Մեկ կուրսի համար անհրաժեշտ է կես բաժակ կիտրոնի հյութ, 200 գրամ մեղր, ¼ բաժակ (50 մլ) ձիթապտղի ձեթ:

Բոլոր բաղադրիչները խառնել, օրական երեք անգամ ուտելուց 15 րոպե առաջ մեկական փոքր գդալ ուտել:

Կուրսն ավարտվում է այն ժամանակ, երբ խառնուրդը վերջանում է: Մինչեւ հաջորդ կուրսը հարկավոր է 6 ամիս դադար տալ:

Այդ ընթացքում կոճապղպեղի թեյ խմեք՝ պատրաստելով հետեւյալ բաղադրատոմսով. կես թեյի գդալ կոճապղպեղի աղացած արմատին մեկ բաժակ եռացրած ջուր եւ մեկ կտոր կիտրոն ավելացրեք:

Ի դեպ՝ թեյին շաքարավազ ավելացնել չի կարելի, բայց մեծ ցանկության դեպքում կարելի է այն խմել՝ չիր կամ բնական մարմելադ ուտելով:

Երբ հարմարվելու շրջանն անցնի կոճապղպեղի քանակությունը հասցրեք 1 գդալի... Կիտրոնային-մեղրային կուրսի համար լավագույն ժամանակը հոկտեմբեր-նոյեմբերն ու մարտն են:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE