10 միջոց՝ ավելի գեղեցիկ դառնալու համար

18:22   26 հունվարի, 2020

1. Դեմքին սառույցի խորանարդիկնե՛ր քսեք: Լվացվելուց հետո դեմքին նրբորեն սառույցի խորանարդիկ քսեք: Դա կօգնի ձգել ծակոտիները եւ դեմքին թարմ վարդագույն կհաղորդի: Բացի այդ, դա օգնում է պակասեցնել բորբոքումն ու դրան ուղեկցող կարմրությունը, հատկապես, եթե ջրի փոխարեն դուք սառեցնեք երիցուկի թեյ:
2.Կերե՛ք բանանը, իսկ հետո դրա կճեպի ներքին կողմը քսե՛ք կնճիռներին: Այդ միրգը ոչ միայն պայքարում է ընկճախտի դեմ, համալրում է օրգանիզմում կալիումի պաշարները, այն նաեւ կարող է հարթեցնել եւ խոնավեցնել մաշկը: Պրոբլեմատիկ գոտիներին բանանի կճե՛պ քսեք, սպասեք մինչեւ թթվայնացման գործընթաց սկսվի եւ սեւանա, հետո լվացե՛ք սառը ջրով:
3. Չոր շամպունի փոխարենք օգտագործեք ցանափոշի: Եթե դուք գիշերում եք մտերիմների տանը, իսկ ձեր սիրելի չոր շամպունը տանն է մնացել, ցանափոշի օգտագործեք: Քսեք դրանք արմատներին, լավ թափ տվեք ավելորդ փոշին, որը սպիտակ հետք է թողնում, եւ պառկեք քնելու: Առավոտյան դուք մաքուր եւ ծավալուն խոպոպներ կունենաք:
4. Վազե՛ք կամ թռչկոտե՛ք տեղում մեկ րոպե: Դա կլավացնի արյան շրջանառությունը եւ կբարձրացնի արյան մեջ թթվածնի քանակը, ինչը նպաստի նյութափոխանակության լավացմանը եւ ձեզ գեղեցիկ վարդագույն այտեր կպարգեւի:
5. Մուսը խոնավ մազերի արմատներին քսեք մինչեւ ծայրերը եւ դրանք բարձր պոչ կապեք առավոտյան, իսկ երեկոյան դուք, մազերն արձակելով, ուղղակի իդեալական թեթեւ ալիքներ կունենաք: Մատերով խառնեք մազերը եւ գնացեք երեկույթի:
6. Շրթներկը կարող է ծառայել նաեւ որպես վարդափոշի եւ ստվերաներկ: Եթե լիարժեք դիմահարդարման համար ժամանակ չունեք, ընդգծե՛ք կոպերը, այտոսկրերը եւ շուրթերը նույն շրթներկով: Դա ձեզ խնամված տեսք կհաղորդի:
7. Չոր խոզանակով մերսումը թերագնահատված է, սակայն արդյունավետ խնամքի միջոց է: Բնական սպունգով եւ միջին կոշտության խոզանակով մերսեք ամբողջ մարմինը վերեւից ներքեւ նախքան ցնցուղ ընդունելը: Դուք այդպես կհանեք մաշկի եղջերացած մասերը, ինչպես նաեւ լիմֆադրենաժային մեխանիզմ կգործարկեք, որը տոքսիններից մաքրում է եւ հանում է օրգանիզմից ավելորդ հեղուկը: Եվ ցտեսություն ցելյուլիտ:
8. Մի՛ թափեք խմած սուրճի մրուրը, դրանից կարելի է գերարդյունավետ հակացելյուլիտային սկրաբ պատրաստել: Մրուրը խառնե՛ք մեղրի, թուրինջի կամ կիտրոնի յուղի հետ: Արդյունքն ավելի արագ եւ արտահայտիչ կլինի, եթե սուրճի սկրաբն օգտագործեք որպես փաթեթ, որի վրայից պոլիէթիլենային տոպրակ է պետք հագնել եւ տաք հագուստ: Երկու ժամ անց այդ քսուքը պետք է մաքրել:
9. Հայլայթերի օգնությամբ կարելի է թաքցնել անքուն գիշերվա հետքերը, եթե այն ոչ միայն այտոսկերին քսեք, այլ աչքերի ներքին անկյուններում: Դա կլսուավորի հայացքը եւ կքողարկի աչքերի տակի սեւ պարկերը:
10. Աշխատասեղանի վրա անանուխի կամ կիտրոնի եթերայուղերով սրվա՛կ պահեք եւ ամեն անգամ շնչեք այն, երբ լարվածություն կամ սթրես եք ապրում: Դա ավելի օգտակար է, քան սուրճ խմելը:

Աղբյուրը՝ Cosmo.ru



© NEWS.am STYLE