«Գլուխն ու ոտքերը տաք, ուղեղը` սառը»․ Նազենի Հովհաննիսյան

11:43   25 հունվարի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին ձմեռային տաք հագուստով է։ «Գլուխն ու ոտքերը տաք) Ուղեղը` Սառը!!!!», -հրապարակմանը կից գրել է Նազենի Հովհաննիսյանը։ Իրենց հաճոյախոսություններով մեկնաբանությունների հատվածը ողողել են սիրված հաղորդավարուհու հետեւորդները։ Նրանք գրել են․ «Յուրահատուկ», «Գեղեցկուհի», «Շատ գեղեցիկ եք, ուղղակի հրաշք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ մուշտակ, նույն գույնի լայնեզր գլխարկ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր կանաչ, փոքրիկ պայուսակը։ Գեղեցկուհի հայուհի քնքուշ շպարով էր, հավաքված վարսերով։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր․ «Ծուռ հայելիները, Գլխարկն ու երկու դեղին կոճակները) վերելակի աչքերը։ Եթե ձյուն գա գլխարկիս, կդառնամ այլմոլորակային»։



© NEWS.am STYLE