«Ոչ մի արտառոց բան». Սիլվի Բարկովան եթերային տեւական դադարից հետո կրկին նկարահանվում է

12:31   25 հունվարի, 2020

Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո տեղափոխվել էր Հնդկաստան եւ տեւական դադար էր վերցրել նկարահանումներից, կրկին անցել է աշխատանքի: Սիլվին արդեն մի քանի ամիս է, ինչ հայրենիքում է. այս ընթացքում դերասանուհին հարցազրույցներում միշտ խոստանում էր երկրպագուներին, որ այստեղ լինելու շրջանում չի թողնի, որ իրեն կարոտեն: Ասաց եւ արեց…

Սիլվին այս շրջանում նկարահանվում է «Ընտանեկան գաղտնիքներ» նախագծում, որը շատ շուտով կլինի եթերում:

«Նկարահանման առաջարկը ստացել եմ նախագծի ռեժիսորի օգնականից. դեռ չգիտեմ՝ որքան կտեւեն նկարահանման աշխատանքները, բայց կարծում եմ՝ ես մինչեւ ավարտը դժվար մնամ այստեղ: Նախագիծը տարբար պատմությունների շարք է, որոնց ընթացքում դերասանները տարբեր կերպարների են մարմնավորում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում մանրամասնեց դերասանուհին:

Խոսելով անձնակազմի եւ մյուս դերասանների մասին՝ Սիլվին նշեց, որ մեծ մասի հետ ծանոթ չի եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի լիարժեք աշխատեն նկարահանման հրապարակում: Պատասխանելով հարցին, թե որքանով էր կարոտել էկրանային աշխատանքն ու նկարահանումները՝ դերասանուհին նշեց.

«Անկեղծ ասած՝ ես չեմ զգացել այդ դադարը: Նորմալ զգացողություններ ունեի, ոչ մի արտառոց բան»:

Սիլվին չգիտի՝ իր մասնակցությամբ առաջին սերիան երբ կլինի եթերում, բայց խոՍտացավ, որ երկրպագուները շատ չեն սպասի:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիլվիի Facebook-ի էջից

 



© NEWS.am STYLE