Նատալյա Ռուդովան մերկ լուսանկարվել է տղամարդկանց ամսագրի համար

15:36   25 հունվարի, 2020

Դերասանուհի Նատալյա Ռուդովան մասնակցել է տղամարդկանց ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքին. «Татьянин день» սերիալի աստղը զարդարել է «Maxim» ամսագրի փետրվարյան համարի էջերը: Կրքոտ կադրերից մեկով նա կիսվել է Instagram-ում։ Լուսանկարում 36-ամյա Նատալիան ամբողջությամբ մերկ գտնվում է լողավազանում։

«Սուզվիր, ոչ մի բանի մասին մի մտածիր, պարզապես լողա եւ եղիր ազատ, - մակագրել է նա լուսանկարը՝ տեղադրելով «ջրահարս» հեշթեգը։

Ֆոտոշարքը տեղի է ունեցել Բալիում, որտեղ Ռուդովան հանգստանում է իր ընկերուհու՝ դերասանուհի Նաստասյա Սամբուրսկայայի հետ:

Իր նախանձելի կազմվածքի համար Նատալյա պարտական է խիստ դիետային եւ կանոնավոր սպորտին։ Դերասանուհին նախընտրում է կանանց համար ոչ այնքան ավանդական սպորտաձեւեր, նա սիրում է բռնցքամարտ եւ պարբերաբար բարձրացնում է ծանրաձող։

Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա դերասանուհին մանրակրկիտ վերահսկում է իր սննդակարգը։  Բայց, միեւնույն ժամանակ, փորձում է ժամանակ առ ժամանակ անձնատուր լինել համեղ ինչ-որ բանին, օրինակ, մի կտոր տորթ, քանի որ հասկանում է՝ հակառակ դեպքում, կձախողի: Սակայն հավաքած բոլոր կալորիաները նա անհետացնում է մարզասրահում։  

Աղբյուրը՝ Kp



© NEWS.am STYLE