5 ֆիլմ, որոնք կարող եք նաեւ «կարդալ»

14:25   25 հունվարի, 2020

Համաձանեք՝ ֆիլմ դիտելն ու գիրք կարդալը բոլորովին տարբեր բաներ են, որքան էլ դրանք հավասարաչափ լցնում ու հետաքրքրացնում են մեր կյանքը: Հաճախ ընթերցում ես գիրքն ու այնտեղի հերոսներին պատկերացնում յուրովի, իսկ հետո դիտում դրա հիման վրա նկրահանված ֆիլմն ու հիասթափվում, կամ էլ հակառակը՝ ավելի սիրում տվյալ պատմությունը: Այնուամենայնիվ, շատերն են խոստովանում, որ գիրք կարդալն այլ աշխարհ է, որը թույլ է տալիս պատկերացնել միջավայրն ու հերոսներին, իրադարձություններն ու երկխոսություններն այնպես, ինչպես քո հոգուն է մոտ:

Ստորեւ նշված ֆիլմերը, համոզված ենք, շատերդ եք դիտել, իսկ եթե դեռ չեք հասցրել ընթերցել այն գրքերը, որոնց հիմա վրա էլ ստեղծվել են այդ կինոպատմությունները, ապա այս պահից սկսած ճիշտ ժամանակն է այդ բացը լրացնելու, մանավանդ, երբ առջեւում ոչ աշխատանքային օրեր են:

Ահա 5 ժամանակակից ֆիլմ, որոնք կարելի է նաեւ ընթերցել:

«Մթնշաղ» (Սթեֆանի Մայեր)

«Հետո» (Աննա Թոդ)

«Հարի Փոթեր» (Ջոան Ռոուլինգ)

«Գահերի խաղը» (A Song of Ice and Fire/Ջորջ Ռ. Ռ. Մարթին)

«Թղթե քաղաքներ» (Ջոն Գրին)



© NEWS.am STYLE