2020-ի մազերի ներկման ամենանորաձեւ գույները

19:11   2 փետրվարի, 2020

Պոդիումներին ու կարմիր գորգերին կերպարներն ուսումնասիրելիս աչք է զարնում գլխավոր միտումը՝ բնականություն։ Նվազագույն դիմահարդարում եւ մազերի բնական գույն՝ ահա, թե ինչ են ընտրում աստղային ոճաբանները 2020թ.-ին։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է մազերի ներկման 3 ամենաոճային տարբերակներն աստղային գեղեցկուհիների օրինակով։

Կարամելային երանգ

Բալայաժ տեխնիկայով ներկումն, ինչպիսին օգտագործել է կրտսեր Հադիդը, իդեալական լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են թարմություն հաղորդել կերպարին, սակայն պատրաստ չեն կտրուկ փոփոխությունների։ Այս տեխնիկայի նպատակը մազերի գույնը 1-2 տոնով բացացնելը՝ չներկելով արմատները։ Դուք կպահպանեք բնական գույնը՝ հետաքրքիր շեշտադրում ավելացնելով։

Խաղ հակադրության միջոցով

Տեսնելով Դուա Լիպայի նոր սանրվածքը՝ կարելի է ենթադրել, որ երգչուհին այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել՝ թողնել բնական սեւ գույնը, թե այնուամենայնիվ բացացնել մազերը։ Արդյունքում նա համարձակ, կոնտրաստային ներկման ձեւ է ընտրել, որը համադրում է երկու հակադիր երանգ։ Արդյունքն առավել քան տպավորիչ է եւ արդեն իսկ հասցրել է իսկական միտում դառնալ։

Շիկահեր՝ սառը երանգով  

Շարլիզն այս երանգին չի դավաճանում արդեն մի քանի տարի։ Նախորդ տարվա փետրվարին դերասանուհին արդեն իսկ փորձ է արել լրացնել թխահերների շարքերը, սակայն արագորեն վերադարձել է մազերի սովորական գույնին։ Նրանց, ովքեր տրամադրված են արմատական փոփոխությունների, խորհուրդ է տրվում մազերը ներկել արմատներից, ինչպես Շարլիզի դեպքում։ Միայն թե կարեւոր է չմոռանալ անհրաժեշտ խոնավեցման եւ սնուցման մասին. գունաբացող միջոցները լրջորեն չորացնում են մազերը։

Լուսանկարները՝ Harper’s Bazaar, Vogue/Jon Kopaloff, Instagram



© NEWS.am STYLE