«Ինչպիսի լեդի»․ Սեմենովիչը նոր կերպարով գրավել է երկրպագուների ուշադրությունը

17:20   25 հունվարի, 2020

Երգչուհի Աննա Սեմենովիչը ներկայացել է նոր կերպարով, ինչով հաճելիորեն զարմացրել է երկրպագուներին: «Блестящие» խմբի նախկին մեներգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանուհին նկարահանվել է բեժ բաճկոնով, կապույտ ջինսով եւ թեթեւ բաց երանգի երկարաճիտ կոշիկներով։  Աստղի էլեգանտ կերպարը համալրում են երկարաճիտների երանգի գլխարկն ու ձեռնոցները: Երգչուհու խոսքով՝ նման կերպարանափոխությունը կապված է ստեղծագործական գործունեության մեջ սպասվող իրադարձությունների հետ։

«Շուտով նոր երգ, նոր տեսահոլովակ, նոր շոու, նոր համերգներ, նոր Ես։ Ձեր Ան», - հրապարակումը մեկնաբանել է արտիստուհին։

Երկրպագուները նույնպես գնահատել են փոփ աստղի նորաձեւ կերպարը եւ նշել, որ նա զգալիորեն նիհարել է:

«Գեղեցկուհի Անյա», «Դուք գեղեցիկ, հմայիչ կին եք», «Ինչպիսի սլացիկ կազմված», «Ինչպիսի լեդի»,  - գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE