«Նրբաճաշակ ու կանացի»․ Արփինե Հովհաննիսյանի ոճային ու նորաձեւ կերպարը

16:44   25 հունվարի, 2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում  Արփինե Հովհաննիսյանը ներկայացել է հմայիչ լուքով։ Նա կրում է սեւ երանգի թավշյա կոստյում, ժանյակավոր, ճերմակ վերնաշապիկ։ Գեղեցկուհի քաղաքական գործչի կերպարն ամբողջացնում են արեւային ոճային ակնոցն ու գեղեցիկ կրծքազարդը։ Լուսանկարին կից իրենց հիացմունքի խոսքերն են արըահայտել Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները՝ գրելով․ «Խելացի, հմայիչ, նրբաճաշակ ու կանացի, շա՜տ եմ ձեզ սիրում», «Իսկապես խոսքեր չկան համակրանքս արտահայտելու Ձեր անձի հանդեպ։ Կանացի սիմվոլ, սիրում եմ Ձեզ շատ», «Անչափ գեղեցիկ է», «Միշտ շատ յուրահատուկ և գեղեցիկ»։

Օրեր առաջ հրապարակված նոր լուսանկարում  Արփինե Հովհաննիսյանն իր ընտրյալի՝ Արշակ Մնացականյանի հետ էր։ Զույգը ձեռք ձեռքի բռնած էր, որտեղ էլ երեւում էր նշանադրության մատանին։ Արփինե Հովհաննիսյանը կրում էր ճերմակ գեղեցիկ զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել էր ոճային գոտին։ 



© NEWS.am STYLE