Գեղեցիկ վերնաշապիկ եւ կիսաշրջազգեստ․ Յուլիա Ֆինկը ներկայացել է հմայիչ կերպարում

18:52   25 հունվարի, 2020

Դերասանուհի Յուլիա Ֆինկը կիսվել է նոր լուսանկարով, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է գրավիչ ու քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Յուլիան կրում է մանուշակագույն վերնաշապիկ, ծաղկավոր պրինտով կիսաշրջազգեստ։ Նրա ոճային կերպարն ամբողջացրել կիսաերկարաճիտները։ Դերասանուհին արձակել է ալիքավոր վարսերը, ընտրել վերնաշապիկի երանգի շրթներկ։ Լուսանկարին կից Յուլիան գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլյան պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Գեղեցիկ զույգը ոճային կերպարներ էր ընտրել։ Յուլյան սեւ կաշվե բաճկոն էր կրում, արեւային ակնոց, խոշոր ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր կարմիր շրթներկը։ «Գյումրի»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE