Մեղմ շպար, հավաքված վարսեր․ Մարիամ Մելիքյանի նուրբ կերպարը

19:38   25 հունվարի, 2020

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներյակացել է մեղմ ու քնքուշ կերպարում։ Նա կրում է սպիտակ սվիտեր։ Կադրն արվել է հատուկ ֆիլտրի շնորհիվ, դրան կից մեկնաբանություն դերասասնուհին չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարիամ Մելիքյանը ներկայացրել էր վառ ու հմայիչ կերպարում։ Մարիամը կրում էր սեւ բլուզ, նախընտրել էր արտահայտիչ շպար․ ընդգծված աչքեր, նուրբ շուրթեր։  



© NEWS.am STYLE