Սոֆի Մխեյանը ներկայացել է «տաքուկ» կերպարում

20:34   25 հունվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ եւ «տաքուկ» կերպարում։ Երգչուհին կրում է դեղին գլխարկ, նույն երանգի ակնոց եւ փքված տաք վերնազգեստ։ Հրապարակմանը կից երգչուհին դիմել է հետեւորդներին․ «Բարի ուշ երեկո..., եթե հարցեր կան խնդրեմ գրեք կպատասխանեմ սիրով` մինչև 00:00 ձեր տրամադրույան տակ եմ ) սկսեցինք!»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոֆին ներկայացել էր հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին կրում էր վարդագույն երանգի շապիկ, այն համադրել էր մուգ երանգի տաբատի հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էր ակնոցը։ Հրապարակմանը կից Սոֆին գրել էր․ «Լուռ եմ ... այսօր...»։



© NEWS.am STYLE