Անզուգական հայուհիներ Շերն ու Քիմ Քարդաշյանը՝ CR Fashion Book ֆոտոշարքի նկարահանումներին

20:14   25 հունվարի, 2020

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսում՝ CR Fashion Book-ի լուսանկարահանումների ժամանակ։  Նա միայնակ չէր, այլ իր կուռքի՝ մեկ այլ լեգենդար հայ, 73-ամյա երգչուհի Շերի հետ էր։

View this post on Instagram

A post shared by ⚫️CherCrew Forever⚫️ (@chercrewforever) on

Աստղերը կրում էին սեւ գույնի, 70-ական թվականների ոճի հագուստ: Մազերը ուռացրած եւ որոշ չափով ետ հավաքած, սեւ կիպ աութֆիթ եւ բարձր կրունկներ։ Շապրն, իհարկե, համապատասխան․ արտահայտիչ հոնքեր, թարթիչներ եւ ընդգծված աչքեր, ամենն, ինչ ընդունված էր այն ժամանակ։

Դատելով Instagram-ում տեղադրված տեսանյութերից՝ գեղեցկուհիները մասնակցել են նկարահանումներին։  Կադրերում երեւում է, թե ինչպես են նրանք դուրս գալիս շենքից եւ նստում Harley-Davidson: Քիմի հետ նկատվել է նաեւ մեկ այլ գեղեցկուհի՝ Նաոմի Քեմփբելը․ նա կերպարանք է ընդունել մեկ միայնակ, մեկ՝ Քիմի հետ։

Ինչ վերաբերում է Շերին, ապա այս կինը կարծես թե գտել է երիտասարդության էլիքսիրը: Նա չի փոխվում: Նա ունի հոյակապ կազմվածք, նա կենսուրախ եւ ուրախ է...

«Աստվածուհին», - այսպես են գրել նրա մասին Twitter-ի օգտատերերը։

Աղբյուրը՝ DailyMail

Ֆոտո/վիդեո՝ Instagram - chercrewforever,

Twitter- MissFit Harley



© NEWS.am STYLE