Շքեղ ու գրավիչ․ Անուշիկ Ալավերդյանը՝ դասական կերպարում

22:44   25 հունվարի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դասական ու գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ երանգի կոստյում։ Երգչուհու վարսերն ալիքավոր են եւ արձակված։ Նա նախընտրել է մեղմ շպար։ Անուշիկի կերպարը համալրում են գոտին, կրծքազարդն ու մեծ մատանին։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Այսօրվա ելույթս չափազանգ զգացմունքային էր ու գեղեցիկ։ Հայրս միշտ ասում էր ու շարունակում է ասել ՝՝Դու չգիտես,միևնույնն է երգելու ես մերը՝ազգայինը՝ հայինը): Այսօր դա արեցի վերջապես ու ընդհանրապես,շատ նորություններ շուտով իմ կողմից))»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ լայն փողքերով տաբատ եւ բլուզ։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։



© NEWS.am STYLE