«Տիկնիկ»․ Իրինա Այվազյանի քնքուշ կերպարը

21:46   25 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին սուր բացվածքով սվիտերով է, վարսերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Իրինան մեկնաբանություն չի թողել, սակայն երկրպագուներն առատաձեռն են գտնվել եւ գրել․ «Տիկնիկ», «Ինչպիսի գեղեցկություն», «Գեղեցիկ սանրվածք», «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր ոճային վերնազգեստի հետ։ Դերասանուհին պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ Հետեւորդներին դուր էր եկել երիտասարդ դերասանուհու կերպարը, եւ նրանք հաճոյախոսություններ էին արել Իրինային։ «Գեղեցկուհի», «ամենասիրուն»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE