«Առավոտյան ինտիմն օգտակար է»․ այսպես է համարում Աննա Սեդոկովան

10:14   26 հունվարի, 2020

Աննա Սեդոկովան Instagram-ում կիսվել է լուսանկարով եւ պատմել գիտնականների հետազոտության մասին, որում ասվում է, որ առավոտյան էստրոգենի եւ տեստոստերոնի արտանետման պատճառով մարդկանց օրգանիզմը ավելի շատ է տրամադրված սեքսի։ Դրանք ազդում են մարդու լիբիդոյի վրա:  

«Սեքսը բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը, որը նպաստում է դեպրեսիայի կանխմանը։ Էնդորֆինների մասին խոսելու բան չկա, դրանք բարձրացնում տրամադրությունը ամբողջ օրվա ընթացքում, իսկ ահա սթրեսի հորմոնները, ընդհակառակը, նվազում են», - գրել է երգչուհին։

Արտիստուհին վկայակոչելով մասնագետներին նշել է, որ առավոտյան սիրով զբաղվելը իմունոգլոբուլինի արտադրության խթանման հաշվին ակտիվացնում է իմունային համակարգը եւ դրականորեն ազդում է մաշկի եւ մազերի վիճակի վրա, ինչպես նաեւ ամրացնում մկանները:

«Եվ որպեսզի վերջնականապես ձեզ համոզեմ, կասեմ, որ առավոտյան սեքսը լիցքավորման լավագույն այլընտրանքն է։  Այն բարելավում է նյութափոխանակությունը եւ այրում է մոտ հինգ կալորիա մեկ րոպե։ Մասնագետները պնդում են, որ առավոտյան սեռական ակտը երեկոյան ժամերից ավելի երկար է տեւում», - ընդգծել է աստղը։



© NEWS.am STYLE