«Շքեղ կին»․ Քրիստինա Ագիլերան մերկացել է

14:13   26 հունվարի, 2020

39-ամյա Քրիստինա Ագիլերայի անկեղծությունը խառնաշփոթ է առաջացրել համացանցում. You Lost Me հիթի կատարողը մերկացել է տեսախցիկի առջեւ:

Ամերիկացի փոփ աստղը սադրիչ կերպարում է։ Շիկահեր երգչուհին հանել է հագուստն ու ներքնազգեստը։ Նրա մերկ մարմնին միայն սեւ լաքապատ կաշվից նորաձեւ վերարկու է: Փոփ-դիվայի մարմնի ինտիմ հատվածները ծածկել է կտորով եւ ձեռքերով։

Ագիլերան նորաձեւ՝ թաց ու ետ հավաքած սանրվածքով է։ Նա նախընտրել է նուրբ դիմահարդարում:

Օրիգինալ կերպարն ամբողջացնում են թանկարժեք զարդերը։ Երգչուհին իրեն զարդարել է ադամանդներով, որոնց հանդեպ թուլություն ունի։ Կադրում երեւում են վզնոցը, մատանին ու ականջօղերը։ «Խոցելի լինելու մեջ ուժ կա»,- հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է ամերիկացի հայտնի հոգեբան Սթիվ Ռոթերին:

«Շատ համարձակ է», «Դու շքեղ կին ես», «Հիանալի կազմվածք, այնպես եմ  սիրում եմ քեզ», «Վայրի սեքսուալություն», «Անհավանական, դուք պարզապես կնոջ գեղեցկության չափանիշ եք», «Անիրական եւ խարիզմատիկ», «Անսանձ սեքսուալություն», - գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE