«Իմ անփոխարինելիներ»․ Սյուզի Մելիքյանը հրապարակել է ծնողների լուսանկարը

10:53   26 հունվարի, 2020

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակել է ծնողների լուսանկարը։ Կադրին կից Սյուզին շնորհավորել է նրանց ամուսնության հերթական տարեդարձը եւ իր հետեւորդներին ու երկրպագուներին հարցրել է, թե ում է նման։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սյուզի Մելիքյանը ներկայացել էր լողափից։ Կադրում երգչուհին կրում էր սեւ վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու պայուսակը։ 



© NEWS.am STYLE