Ուսը բաց զգեստ, երեկոյան շպար․ Անատի Սաքանյանի գրավիչ կերպարը

14:34   26 հունվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով՝ ջերմացնելով նրանց առօրյան:

Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում գեղեցիկ ու վառ շպարով է, վարսերն արձակված են։ Նա կրում  է ուսը բաց, սեւ երեկոյան զգեստ։ Հրապարակմանը կից Անատին գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին առանց շպարի էր, վարսերն արձակված էին։ Նա կրում էր կանաչ սպորտային շապիկ։



© NEWS.am STYLE