Քրիստինա Եղոյանը՝ խորը դեկոլտեով զգեստով

15:37   26 հունվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան իր էջում հրապարակված կադրում կրում է խորը դեկոլտեով սե փոքրիկ զգեստ, նույն երանգի ծաղկավոր վերնազգեստ։ Քրիստինայի գրկում վարդերի մեծ փունջ է։ Նրա վարսերն արձակված են, ընտրել է նուրբ շպար։ Կերպարն ամբողջացնում է սեւ գոտին։ Հրապարակմանը կից Քրիստինան գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված լուսանկարում Քրիստինան գտնվում էր սրճարանում։ Դերասանուհին կրում էր նարնջագույն երանգի սվիտեր։ Հրապարակմանը կից Քրիստինան դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին գրել էր․ «Նշե ՞նք մեր ամենասիրելի ուտեստների անունները: (Լավագույն ուտեստի տարբերակի պատրաստման եղանակը կթողնեմ STORY բաժնում)»։



© NEWS.am STYLE