«Գեղեցկուհի»․ Մերի Հակոբյանը ներկայացել է ջինսե տաբատով եւ համարձակ բացվածքով վերնաշապիկով

17:48   26 հունվարի, 2020

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Դերասանուհին կրում է համարձկ բացվածքով ճերմակ վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Մերին արձակել է վարսերը, ընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա ոչ մի մեկնաբանություն չի կատարել, սակայն երկրպագուները բավականին ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Քնքուշ», «Սիրուն, բայց սենց»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Մերին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Դերասանուհին կրում էր պուտավոր վերնաշապիկ տոպ, պատառոտված ջինսե տաբատ։ Մերին մեղմ շպարով էր, վարսերն արձակված էին։



© NEWS.am STYLE