«Իմ սեր»․ Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ լուսանկարները

18:51   26 հունվարի, 2020

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։

Instagram-ում հրապարակված կադրերում զույգը գտնվում է մեքենայի մեջ։ Աննան ձմեռային տաք վերարկու է կրում, վարսերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Աննան անգլերեն լեզվով գրել է․ «Իմ սեր»։  Ի դեպ, նախորդ տարի զույգը երկորդ անգամ ծնող է դարձել. դեկտեմբերին լույս աշխարհ է եկել գեղեցիկ զույգի որդին։

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր մուշտակի հետ։ Նա արձակել էր մազերը, նուրբ շպարով էր, կերպարն ամբողջացրել էր սեւ պայուսակը։ 



© NEWS.am STYLE