Grammy-ից առաջ կազմակերպված բրանչին Բեյոնսեն ներկայացել է ուլտրակարճ մինիով

19:08   26 հունվարի, 2020

38-ամյա Բեյոնսեն 50-ամյա ամուսնու՝ Ջեյ Զիի հետ Grammy մրցանակաբաշխությունից առաջ ավանդական բրանչ են անցկացրել։  Միջոցառման համար նրանք ընտրել են գեղեցիկ հագուստներ։

Երգչուհին ներկայացել է ուլտրակարճ մինիով ու մոխրա-երկնագույն երանգի բաճկոնով: Խորը դեկոլտեն կատարյալ կերպով լրացրեց աստղի կերպարը։

Ռեփերը նախընտրել է ատլասե վարդագույն կոստյում։ Այս երկու երանգները համարվում են այս սեզոնի ամենանորաձեւ գույները:

Զույգը լուսանկարիչների առջեւ կերպարանք է ընդունել միասին՝ կրկին անգամ ապացուցելով, որ հանդիսանում են ոչ միայն շոու-բիզնեսի աշխարհի ամենաամուր, այլեւ ամենաազդեցիկ զույգերից մեկը:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE