7 գաղտնի հնարքներ Ջենիֆեր Լոպեսից, որոնք նրան օգնում են հավերժ երիտասարդ ու գեղեցիկ մնալ

20:49   9 մարտի, 2020

Վերջին 30 տարիների ընթացքում Ջենիֆեր Լոպեսի գեղեցիկ մարմինը հիացմունքի առարկա է շատերի համար։ Նախորդ տարվա հուլիսի երգչուհին 50 տարեկան է դարձել, ինչին դժվար է հավատալ։ Լոպեսի իդեալական կազմվածքի գաղտնիքը համառ, լուրջ աշխատանքն է, ոչ թե գենետիկան, ինչպես կարծում ես շատերը։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է՝ ինչով է սնվում եւ ինչպես է մարզվում Ջեյ Լոն։

Ջուր

Շատ ջուր խմելը Ջենիֆեր Լոպեսի գլխավոր կանոնն է. նախքան մարզումները, դրանց ընթացքում եւ դրանից հետո դերասանուհին մշտապես ջուր է խմում։ Դա նրան հնարավորություն է տալիս խուսափել ջրազրկումից, արագացնել նյութափոխանակությունը եւ բոլոր ավելորդ նյութերը դուրս բերել օրգանիզմից։ Օրվա ընթացքում Ջենիֆեր Լոպեսը 2,5-3 լիտր մաքուր ջուր է խմում։

Ամբողջությամբ հրաժարվել է ալկոհոլից ու կոֆեինից

Երգչուհին հոգ է տանում ոչ միայն արտաքինի, այլեւ առողջության մասին։ Ջենիֆեր արդեն երկար տարիներ սուրճ եւ ալկոհոլային խմիչքներ չի օգտագործում՝ սրտի, լյարդի եւ երիկամների վրա ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։

Սնունդ

Սննդի հարցում Ջենիֆերն իրեն երես չի տալիս։ Երգչուհին վաղուց հրաժարվել է ֆասթֆուդից, կիսաֆաբրիկատներից ու արագ յուրացվող ածխաջրերից։ Նրա սննդակարգում ներառված են մեծ քանակով սպիտակուցներ եւ օգտակար ճարպեր պարունակող մթերք, որոնք հարուստ են անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով։ Հարզարույցներից մեկում Լոպեսը պատմել էր, որ շատ է սիրում ընթրիքի սեղանի շուրջ հանդիպել ընկերների հետ, սակայն նույնիսկ այդ դեպքերում ընտրում է օգտակար, քիչ կալորիական մթերք։ Ջենիֆեր Լոպեսի սննդի մեկ ընդունման օրինակ՝ հավի միս կամ ձուկ կինոայով եւ մեծ քանակով թարմ բանջարեղենով։ Երգչուհին պաշտում է նաեւ խոզի միս, սակայն այն հազվադեպ է ուտում։

Լոպեսը երբեք խիստ դիետաների չի հետեւել կազմվածքը պահպանելու համար։ Թեեւ երգչուհին հրաժարվել է մեծ քանակով սննդամթերքից՝ նա միշտ հետեւում է, որ սննդակարգը ներառի առողջության համար անհրաժեշտ ամեն բան։

«Խելացի» ընդմիջումներ

Որքան էլ քաղցած լինի Ջենիֆերը, նա երբեք չի տրվում շոկոլադե սալիկ կամ թխվածք ուտելու գայթակղությանը։ Երգչուհին ընդմիջումներին մրգեր ու բանջարեղեն է գերադասում։ Սակայն եթե քաղցի զգացումը մեծ է, իսկ ընթրիքին դեռ շատ ժամանակ կա, Ջեյ Լոն քաղցած չի մնում։ Այդ պահերին օգնության է հասնում նրա սիրելի պրոտեինային կոկտեյլը, որը երկար ժամանակով էներգիա է հաղորդում։

Շատ սպորտ

Եթե մարդկանց մեծամասնությանը մարզումները ձանձրալի են թվում, Ջեյ Լոն մեծամասնության շարքում չէ։ Երգչուհին մարզվում է շաբաթը յոթ օր՝ համատեղելով ծանրաբեռնվածության տարբեր տեսակներ։ Բացի ուժային մարզումներից՝ Ջենիգերը շաբաթվա ընթացքում 4-5 անգամ կարդիո մարզումներ է ունենում, ինչպես նաեւ պարի գնում։

Ուժային մարզումներ

Ջենիֆերը մարզում է մկանների բոլոր խմբերը՝ շեշտը դնելով ձեռքերի, մեջքի, որովայնի ու նստատեղի վրա։ Երգչուհին երբեք չի ծուլանում եւ կատարում է վարժությունների բարդագույն կոմլեսքներ։ Մարզումների ընթացքը կարելի է տեսնել երգչուհու Instagram-յան էջում, ուր նա կիսվում է սիրելի վարժություններով, իսկ արդյունքով՝ կարմիր գորգերին, ուր Ջենիֆերը միշտ հիասքանչ տեսք ունի։

View this post on Instagram

A post shared by Jennifer Lopez (@jlo) on

Կարդիոմարզումներ

Պարերը դեռ մանուկ հասակից Ջենիֆերի կիրքն են եղել։ Բացի դրական հույզերից՝ պարերը լավ կարդիոծանրաբեռնվածություն են ավելացնում։ Լոպեսը պարային մարզումների այցելում է շաբաթվա ընթացքում 4-5 անգամ, թեեւ չի արհամարհում նաեւ մարզասարքերը։ 

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE