Ջինսե կարճ կիսաշրջազգեստ, սլացիկ ոտքեր․ Լիլիթ Բասյանի եւ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

23:33   26 հունվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-ում հրապարկված լուսանկարում Լիլիթը երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ է։ Նրանք ջերմ գրկախառնված են։ Լիլիթը կրում է ջինսե կարճ կիսաշրջազգեստ, ջինսե բաճկոն։ Կերպարն ամբողջացրել է ոճային փոքրիկ պայուսակն ու սպորտային կոշիկները։ Անահիտը նույնպես ջինսե կիսաշրջազգեստով է։ Կերպարը համադրել է կաշվե, սեւ բաճկոնի եւ կիսաերկարաճիտների հետ։ Լիլիթը հրապարակմանը կից գրել է․ «Ամերիկա, իմ հրաշալի օրերը Վասիլիի հետ։ Մենք դրանք կկրկնենք @anahitsimonyan։ Դու ինձ այդպես էլ Դիսնեյ չտարար, պարտք ես»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էր ավտոմեքենայում։ Նա բաց գույնի բաճկոն էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE