«Թագուհի»․ Ջենիֆեր Լոպեսի բիկինիով նոր ֆոտոշարքը հիացրել է հետեւորդներին

23:11   26 հունվարի, 2020

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հագուստի եւ աքսեսուարների բրենդի համար։  Ֆոտոշարքից մի քանի կադր երգչուհին հրապարակել է իր Instagram-ում։

Կադրում 50-ամյա աստղը նստած է լողափնյա աթոռին։ Նա կրում է ընձառյուծի պրինտով բիկինի, բարձրակրունկ կոշիկներ, գոտկատեղը զարդարում է գոտին։  Երգչուհու սեքսուալ կերպարն ամբողջացնում են սեւ ակնոցը, մեծ ականջօղերն ու թեւնոցները։

Guess-ի պաշտոնական էջը աստղի գրառման տակ թողել է հիացական մեկնաբանություն։

«Թագուհի», - գրված է Ջեյ Լոյի հրապարակման տակ։

«Անսովոր», «Որքան գեղեցիկ է! Wow!», «Դու հիանալի է», - գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE