Մոխրագույնի 50 երանգները. Արիանա Գրանդեն դարձել է «Գրեմմի 2020»-ի կարմիր գորգի աստղը

13:17   27 հունվարի, 2020

«Գրեմմի»-ն ոչ միայն հեղինակավոր մրցանակաբաշխություն է երաժշտության բնագավառում, այլեւ կարմիր գորգին հանդուգն հագուստով քո մասին հայտարարելու առիթ։ Քննադատները համակարծիք են, որ լավագույնն իրավացիորեն կարելի է համարել Արիանա Գրանդեի կերպարը, որը կրում էր դիզայներ Giambattista Valli-ի մոխրագույն զգեստը։

Քրիսի Թայգենի եւ Հայդի Քլումի կերպարները եւս ամենաոճայիններից են ճանաչվել. աստղերը շեշտադրում էին արել բարձր կտրվածքների եւ խորը լանջաբացվածքի վրա։

Իսկ Ալեսանդրա Աբրոսիոյի եւ Տուվե Լուի հագուստները ճանաչել են ամենատարօրինակը։ Ներկայացնում ենք երեկոյի ամենավառ կերպարները։

Туве ЛуКамилла Кабелло в Versace

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE