«Իմ արքայադուստր». Սիլվա Հակոբյանի լուսանկարը

10:39   27 հունվարի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Սիլվան, որը նախորդ տարի առաջին անգամ մայր է դարձել, Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակել է դստեր՝ Միլայի լուսանկարը։ Փոքրիկը լայն ժպտում է, նա թագ է կրում։ «Իմ արքյադուստր», «Միլա»,- լուսանկարը մեկնաբանելիս այս հեշթեգերն է օգտագործել Սիլվա Հակոբյանը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր դստեր հետ։ Մայր ու դուստր ջերմ ժպտում էին, իսկ մեկնաբանություններում Սիլվան գրել էր. «Ես ու Միլաս ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեզ ուղղված ջերմ խոսքերի համար։ Մենք ձեզ սիրում ենք»։



© NEWS.am STYLE