Հմայիչ. Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

11:41   27 հունվարի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։

Ավելի վաղ երգչուհին առաջին անգամ լուսանկար էր հրապարակել սիրելի հետ։ Զույգը նշանադրվել է հոկտեմբերին։ «Հավատո՞ւմ եք ճակատագրին»,- լուսանկարը մակագրել էր Ռոզան։ Իսկ հետեւորդները շտապել էին երջանկություն մաղթել նրանց։



© NEWS.am STYLE