Շողեր Թովմասյանի սպորտային կերպարը՝ Կալիֆոռնիայից

12:41   27 հունվարի, 2020

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպորտային կերպարում է։ Նա սեւ-սպիտակ տաբատ է կրում եւ տոպ, սպորտային կոշիկներ։ Շողեր Թովմասյանն արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում, ջինսե տաբատ, լաքապատ կիսաերկարաճիտներ։ Շողերի վարսերն արձակված էին, նա առանց շպարի էր։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE