Վառ շրթներկ, կաշվե տաբատ, խորը լանջաբացվածքով շապիկ. Շպռոտի գայթակղիչ կերպարը

19:41   27 հունվարի, 2020

Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին, որը բնակվում է ԱՄՆ-ում, կիպ կաշվե տաբատ է կրում։ Նա խորը լանջաբացվածքով շապիկ է կրում եւ նախապատվություն է տվել վառ շպարին. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ «Բարի առավոտ, գեղեցիկ մարդիկ»,- հրապարակումն այսպես է մակագրել նա։

Ավելի վաղ երգչուհին երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Շպռոտը կրում էր ճերմակ, ուսերը բաց շապիկ, սեւ գույնի կաշվե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում էին ոճային բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE