Քարդաշյան քույրերը սգում են Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահը

15:25   27 հունվարի, 2020

Երեկ բոլորին ցնցել է լեգենդար բասկետբոլիս Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջիջիի մահվան լուրը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ուղղաթիռի ուղեւորները մեկնում էին Ջիանայի թիմի մարզմանը, որը գնացել է լեգենդար հոր հետքերով։ Կոբի Բրայանտը դստերը «Մամբասիտա» էր անվանում (Բրայանտը կրում էր «Մամբա» կեղծանունը)։ Բրայանտը կին ունի եւ երեք դուստր։

Քիմ Քարդաշյանը, որը ծանոթ է հանգուցյալի մտերիմների հետ, հայտարարել է, որ այդ նորություն իր համար իսկական ցնցում էր։ «Սիրտս տեղում չէ։ Ոչ ոք եւ երբեք չպետք է վերապրի այն, ինչ հիմա ապրում է Կոբիի կինը՝ Վանեսան։ Մտածելով այդ մասին՝ ես չեմ կարողանում զսպել արցունքներս։ Ես ցավակցություն եմ հայտնում Կոբիի եւ այս անհավատալի աղետի արդյունքում մահացածների ընտանիքներին։ Հանգչիր խաղաղությամբ, Լեգենդ»,- Instagram-յան իր էջում գրել է Քիմը։

Կորուստը շոկի է ենթարկել նաեւ Քիմի քույրերին։ «Սպորտի ու քո հոգու միջոցով մարդկանց միավորելու կախարդական կարողություն ունեիր։ Մենք այսօր այնքան ուժեղ ենք զգում քեզ, ես գիտեմ, որ դու եւս զգում ես մեզ։ Հանգչեք խաղաղությամբ, Կոբի, Ջիջի եւ մյուս ուղերեւորներ, որոնց մենք այսր կորցինք»,- գրել է Քենդալ Ջենները։

«Հիմա բառեր չեմ գտնում։ Աղոթում եմ այս հիասքանչ ընտանիքի համար»,- գրել է Քայլին։

 



© NEWS.am STYLE