Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում կորել է

16:23   27 հունվարի, 2020

Մեքսիկայում կորել է դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն։ Այդ մասին Instagram-ում հայտնել է հասարակայնության հետ կապի գծով նրա տնօրեն Յան Տրունցեւը։

Картинки по запросу андрейченко наталья инстаграм

«Արդեն մեկ օրվանից ավելի է՝ Նատալյան կապի դուրս չի գալիս։ Շաբաթ օրը նա Կանկունում հյուր է եղել ընկերուհուն՝ Մարետին, գնացել է ցերեկվա ժամը 3-ին՝ հայտնելով վատ ինքնազգացողության ու հոգնածության մասին, նրա քունը տարել է»,- գրել է Տրունցեւը։ Նա հավալել է, որ վերջին օրերին դերասանուհին «լարված պատրաստվում էր նախագծի թողարկմանը»։

«Ընդհանուր առմամբ սա ամբողջ տեղեկատվությունն է, որն ինձ հայտնի է։ Ես հիմա փորձում եմ իմանալ՝ արդյոք հնարավոր է ինչ-որ մեկին Նատալյայի տուն ուղարկել։ Ինձ դեռ չի հաջողվել կապ հաստատել որդու հետ։ Ես կարծում եմ, որ նա տեղյակ էլ չէ այս իրավիճակից, քանի որ նրանք հազվադեպ են շփվում։ Ես արդեն իսկ սկսել եմ զանգահարել գործըներկներին, վերջիններս նրա հետ վերջին անգամ շփվել են հինգշաբթի»,- նշել է Տրունցեւը։

Кадр из фильма Мэри Поппинс, до свидания

Նատալյա Անդրեյչենկոն Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) վաստակավոր արտիստ է։ Լայն հանրությանը հայտնի է «Մերի Փոփինս, ցտեսություն», «Ռազմադաշտային սիրավեպ»,«Մցենի գավառի լեդի Մակբեթը» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։  

 



© NEWS.am STYLE