Քրիստինա Եղոյանի նոր լուսանկարն ԱՄՆ-ից

23:49   27 հունվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից։

Երգչուհու միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում։ Քրիստինան ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ կաշվե տաբատ, սպորտային բլուզ եւ կոշիկներ։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ու պայուսակ ընտրել։ «Սեւ հագուստի սիրահարներ ունե ՞մ իմ հետեւորդներում»,- հարցրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիտսինան խորը դեկոլտեով սե զգեստ էր կրում, նույն երանգի ծաղկավոր վերնազգեստ։ Քրիստինայի գրկում վարդերի մեծ փունջ էր։ Նա արձակել էր վարսերը եւ նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր սեւ գոտին։ Հրապարակմանը կից Քրիստինան գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE