Իսպանիա, սուրճ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները

22:46   27 հունվարի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել Բարսելոնայից։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ոճային զգեստ է կրում, որը զարդարված է սեւ գոտիով։ Նա արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ սեւ գլխարկ ընտրել։ Ի դեպ, Աստղիկն այս իրը հաճախ է օգտագործում իր կերպարներում։ Երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել՝ նշելով, որ նա միշտ ոճային է։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Ոճային երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE