«Ես բռնության զոհ էի». Սելենա Գոմեսն անկեղծորեն պատմել է Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին

20:11   27 հունվարի, 2020

Երգչուհի Սելենա Գոմեսը նախկին սիրելիին՝ փոփ երգիչ Ջասթին Բիբերին, մեղադրել է էմոցիոնալ բռնության մեջ։ Արտիստն անկեղծ հարցազրույց է տվել «National Public Radio»-ին։

«Ես ոչնչի համար չեմ զղջում, որովհետեւ նույնիսկ ցավոտ երեւույթներում ինչ-որ դրական բան եմ գտնում։ Հենց նման բաներն են ինձ ավելի ուժեղ դարձնում։ Զոհի հոգեբանությունը շատ վտանգավոր է։ Ես չեմ ցանկանում անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, բայց ես իսկապես ինձ զոհ էի զգում, որին ուղղված է որոշակի տիպի բռնություն»,- հայտարարել է Գոմեսը։

Սելենան հստակեցրել է, որ նկատի ունի էմոցիոնալ բռնությունը։ «Ես ստիպված էի երկար գիտակցել տեղի ունեցածը, միայն մեծանալով՝ ես հասկացա, որ դա եղել է։ Ես ստիպված էի վերլուծել որոշումները, որոնք կայացրել եմ։ Ես չեմ ցանկանում մնացած ամբողջ կյանքս անկցացնել՝ քննարկելով այդ պահերը։ Բայց հիմա ես դա ասում եմ եւ ինձ ուժեղ եմ զգում, ես հպարտանում եմ ինձանով։ Ես գտել եմ այդ ամենն առավելագույն գթասրտությամբ հաղթահարելու ձեւը»,- եզրափակել է երգչուհին։

Похожее изображение

Այս պահին Սելենան միայնակ է, իսկ Ջասթինը նախկին սիրելիից բաժանվելուց հետո բավական արագ հանդիպեց նոր սիրուն։ Երգչի ընտրյալը մոդել Հեյլի Բոլդուինն է. նրանք ամուսնությունը գրանցել են 2018թ.-ի հոկտեմբերին, իսկ մեկ տարի անց Հարավային Կարոլինայում այդ առիթով մեծ արարողություն կազմակերպել։



© NEWS.am STYLE