Պերու ուղեւորությունից հետո Վիկտորյա Բոնյան առեղծվածային կերպով անհետացել է

19:14   27 հունվարի, 2020

Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ «Դոմ 2» իրապատում-շոուի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյայի Instagram-յան հաշիվը ջնջվել է այն բանից հետո, երբ նա մեկնել է Պերու։ Այժմ նրա հաշվիը փնտրելու դեպքում սոցիալական ցանցը հայտնում է, որ էջը հասանելի չէ։

Ավելի վաղ ռուսական շոու-բիզնեսի աստղը հետեւորդնեւրից հետաքրքրվել է՝ ինչպես ճիշտ պատրաստվել Պերու ճանապարհորդությանը։ Ընդ որում, նա պնդում էր, որ պատրաստվում է ջունգլիներ մեկնել, ուր ապրում են կանիբալների ցեղերը։  

Աստղը զգուշացրել էր, որ չորս օր չի հայտնվի սոցիալական ցանցում։ Սակայն ավելի ուշ նրա էջն առհասարակ անհետացել է, ինչն անհանգստացրել է երկրպագուներին։ Հաշվի ադմինիստրատորները, որը նվիրված է Վիկտորյա Բոնյայի հագուստի պաշտոնական ապրանքանիշին, վստահեցրել են, որ նրա էջը մոտակա ժամանակներում պետք է վերականգնեն։



© NEWS.am STYLE