«Չորս ժամ մերկ նստել եմ». Լյուբով Ուսպենսկայան զվարճալի պատմություն է ներկայացրել

23:19   27 հունվարի, 2020

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան պատասխանել է լուրերին, թե վերջերս չորս ժամ բեմում նստել է մերկ։ Շոու-բիզնեսի աստղը միայն զարդրեր է կրել, իսկ ներքնազգեստը թողել է գրիմի սենյակում, գրում էին լրատվամիջոցները։

Картинки по запросу успенская instagram

«Այո՛, վերջերս չորս ժամ մերկ նստել եմ բեմում, բայց ծածկվել եմ բայանով։ Ես ոչինչ ավել ցույց չեմ տվել, ամեն ինչ չափի մեջ է եղել, ոչ գռեհիկ, բայց իմաստ այնպիսին էր, որ իհարկե, անցնում է սահմանները»,- «Ты не поверишь!» հաղորդման ընթացքում պատմել է երգչուհին։

Պարզվում է՝ շանսոնյեն նոր տեսահոլովակ է նկարահանել։ Այն պրովոկացիոն չի լինի, ավելի շատ՝ գեղեցիկ ու երաժշտական։ Երգչուհու խոսքով՝ նուրբ սահման կա «սանձարձակություն» եւ «արվեստ» հասկացությունների միջեւ։



© NEWS.am STYLE