«Վիա Գրա» խմբի մենակատար Էրիկա Գերցեգը՝ թափանցիկ բոդիով ու առանց կրծկալի (ֆոտո)

11:11   28 հունվարի, 2020

Էրիկա Գերցեգը երկրպագուներին ուրախացրել է գայթակղիչ կադրով. «Վիա Գրա»-ի 31-ամյա մենակատարը լուսանկարվել է անկեղծ հագուստով՝ կիսաթափանցիկ սեւ բոդի։

Երգչուհու սլացիկ կազմվածքը ծածկել է բարակ կտորը, տեսանելի էին նրա կրծքի ուրվագծերը։ Աստղը «մոռացել էր» կրծկալ կրել։  

Էրիկան հավաքել էր մազերը՝ նախապատվություն տալով զուսպ դիմահարդարմանը՝ ընդգծել էր աչքերը, շուրթերը ներկել նյուդ երանգով։ «Սիրելի կադրեր»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։

«Էրիկա,դուք շքեղ մարմին ունեք», «Կազմվածքը պարզապես ռումբ է, անիրական գեղեցկություն», «Իդեալական, միշտ մնա այսպիսին»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE