«Տրամադրության գույնը՝ սեւ». Շողեր Թովմասյանի հմայիչ լուսանկարն ԱՄՆ-ից

10:39   28 հունվարի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը՝ շոումեն Գրիշա Աղախանյանի կինը, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպորտային կերպարում է։ Նա սեւ հագուստ է կրում՝ բլուզ եւ կաշվե բաճկոն։ Շողերն արձակել է մազերը, նվազագույն շպարով է եւ սպորտային գլխարկ է կրում։ «Տրամադրության գույնը՝ սեւ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպորտային կերպարում էր։ Նա սեւ-սպիտակ տաբատ էր կրում եւ տոպ, սպորտային կոշիկներ։ Շողեր Թովմասյանն արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Կալիֆոռնիայում



© NEWS.am STYLE