«Թռչել կիմանայի...». Իննա Խոջամիրյանի զգացմունքային լուսանկարները

12:15   28 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկարներ է հրապարակել նոր ֆոտոշարքից։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, եթերային զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանություններում Իննան հետեւորդներին հարցրել է, թե ինչ կընտրեին, եթե մեկ գերբնական ուժի հնարավորություն ունենային։ «Ես թռչել կիմանայի...»,- նշել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրում երիտասարդ դերասանուհին սպիտակ լողազգեստ էր կրում եւ նույն երանգի վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել էին լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում դերասանուհին գրել էր․ «Թե ինչի «ծովափնյա» երկիր չենք էէէ»։



© NEWS.am STYLE