«Ոչինչ չի կարող ստվերել գեղեցկությունը». Օլյա Հակոբյանի լուսանկարները

14:41   28 հունվարի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում դերասանուհին նվազագույն շպարով է ու հավաքել է մազերը։ «Շատ սիրեցի էս նկարը, իսկական ես եմ։ Շնորհակալ եմ»,- կադրերից մեկը մակագրել է նա։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «Ոչինչ չի կարող ստվերել գեղեցկությունը», «մոգական ես»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա կարմիր վերնաշապիկ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերը եւ նվազագույն շպարով էր։ Երիտասարդ մայրիկը կերպարն ամբողջացրել էր ժամացույցով։ Մեկնաբանությունների հատվածում Օլյան մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում նկարահանում, տեսախցիկ։

Լուսանկարները՝ Pargev Aydinyan Photography



© NEWS.am STYLE