Զարուհի Բաբայանի ձմեռային կերպարը

17:45   28 հունվարի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ բաճկոն է կրում եւ սպիտակ շարֆ։ Նա արտահայտիչ շպար է ընտրել՝ նախապատվություն տալով մուգ շրթներկին։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են այն։

Ավելի վաղ Զարուհի Բաբայանը լուսանկարներ էր հրապարակել Ծաղկաձորից, ուր սահել էր դահուկներով։ Մեկնաբանություններում երգչուհին նշել էր, որ համոզվում է՝ երազանքներին հասնելու համար մարդուն մեծ ցանկությունից բացի՝ ուրիշ ոչինչ պետք չէ։ «Ինչքան ժամանակ ինձ պետք եղավ այս քայլը անելու համար (ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ ՎՐԱ)»,- գրել էր նա։  



© NEWS.am STYLE